211652_close_icon
views-count50911 դիտում article-date 09:51 14-01-2014

«Բենզին Ռուբոն» հերքում է, որ ինքը հարձակման է ենթարկվել. Իրավունք

«Օրեր առաջ գործարար Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մականվամբ, գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում։ Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ գործարարի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Թե մասնավորապես ինչ է տեղի ունեցել դեպքի օրը, փորձեցինք պարզել անձամբ գործարարից։ - Ամբողջությամբ սուտ է ինձ վրա հարձակվելու մասին լուրերը, ես արդեն չեմ էլ ուզում հերքել, դա սուտ ինֆորմացիա է, ուրիշ ոչինչ։ - Դուք մարմնական վնասվածքներ չէ՞ք ստացել։ - Հա, ստացել եմ, բայց ոչ հարձակման հետևանքով, այլ նրա համար, որ ոտքս սայթաքել է, ընկել եմ, չգիտեմ՝ ինչեր են գրում»,-գրում է «Իրավունք» օրաթերթը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր