211652_close_icon
views-count1985 դիտում article-date 23:05 15-01-2014

Ֆրանսիայի ազգային գրադարանում հազարավոր փաստաթղթեր են վնասվել կոյուղու խողովակի ճեղքման հետևանքով

Ֆրանսիայում կոյուղու խողովակի վնասման հետևանքով ազգային գրադարանի արխիվիում վնասվել են հազարավոր փաստաթղթեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով գրադարանի տնօրինությանը: Նախնական տվյալների համաձայն, վնաս է հասցվել 10-12 հազար արխիվային նյութեր: «Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելը դեռևս դժվար է, յուրաքանչյուր փաստաթուղթ վնասվել է տարբեր կերպ»,- ասել են տնօրինությունում: Խողովակը վնասվել էր հանգստյան օրերին «Գրականություն և արվեստ» սրահից ոչ հեռու: Այնտեղ պահպանվում է հարուստ հավաքածու, որոնց թվում` XVI դարից Ֆրանսիայում տպագրված փաստաթղթեր: Դեպքի պատճառով ընթերցողների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է: Նշենք, որ Ֆրանսիայի ազգային գրադարանն աշխարհում ֆրանսալեզու գրականության ամենաամբողջական պահոց է համարվում: Տարեկան գրադարան այցելող ընթերցողների թիվը մոտ 1.5 մլն է: Գրադարանը հայտնի է նաև իր վիրտուալ արխիվով, որը ներառում է մոտ 2.5 մլն թվայնացված փաստաթղթեր:

Նմանատիպ նյութեր