211652_close_icon
views-count1944 դիտում article-date 09:58 16-01-2014

ԱՄՆ սենատում խոսել են Եվրոմայդանի և ՌԴ-ի դերի մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Ուկրաինայի իշխանություններին և բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորել է ուժի կիրառումը որպես հենարան չօգտագործել: Այս մասին Նուլանդն ասել է Ուկրաինայի քաղաքական ճգնաժամին նվիրված ԱՄՆ սենատի արտաքին հարցերով կոմիտեի լսումների ընթացքում, հայտնում է BBC լրատվականը: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին նշել է, որ Ուկրաինային սատար կանգնելը պատերազմ չէ Ռուսաստանի դեմ: Ըստ նրա կարծիքի, դա առաջնահերթ օգնություն է Ռուսաստանին՝ դառնալ նորմալ հետկայսերական երկիր: Բժեզինսկին շեշտել է, որ ՌԴ-ի եվրոպական զարգացմանը խոչընդոտում է Վլադիմիր Պուտինը, և նրա՝ Եվրասիական նախագիծը ձախողման է դատապարտված: «Պուտինի փողերը վերջանում են: Եվ հավանական է, որ նա ստիպված կլինի հաղթահարել ճգնաժամի հետևանքները: Նրա օգնությունը Յանուկովիչին նույնպես ունի իր սահմանները»,- ասել է Բժեզինսկին:

Նմանատիպ նյութեր