211652_close_icon
views-count1881 դիտում article-date 11:37 16-01-2014

Մոլդովայի վարչապետը Եվրամիության հետ ասոցացումից ակնկալում է ՀՆԱ-ի 9% աճ

Մոլդովան ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի 9 % աճ է ակնկալում: Այս մասին Vedomosti-ին տված հարցազրույցում հայտնել է Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն: Հիշեցնենք, որ Մոլդովան 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր է նախաստորագրել: «Մենք հետազոտություններ ենք անցկացրել մեր տնտեսության վրա Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ազդեցության վերաբերյալ, և դրանք միանշանակ դրական արդյունքի կհանգեցնեն: ՀՆԱ աճը կարճաժամկետ հեռանկարում կլինի 3-4 տոկոս, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 6-9 տոկոս, բացի այդ՝ դա ելք է 500 մլն սպառողների շուկա, որոնց գնողունակությունը շատ լավն է»,- ասել է Լյանկեն: Քիշնևում սպասում են նաև տեխնոլոգիաների և ներդրումների լուրջ հոսք, և նոր աշխատատեղերի ստեղծում: Մոլդովան որոշել է տնտեսությունը դուրս բերել ստվերից: Երկրի վարչապետը ընդգծել է, որ այդ ծրագրում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստեր առկա չեն:

Նմանատիպ նյութեր