211652_close_icon
views-count3154 դիտում article-date 13:02 17-01-2014

United Airlines-ի ինքնաթիռը հայտնվել է տատանման գոտում. կան տուժածներ

Նյուարք-Պեկին չվերթն իրականացնող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ընթացքում ուժեղ տատանման գոտում է հայտնվել, որի հետևանքով օդանավի անձնակազմի 5 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել, հայտնում է ITAR-TASS-ը: 189 ուղևորով, անձնակազմի 16 անդամով ինքնաթիռը թռիչքից 45 րոպե անց ստիպված վերադարձել է Նյուարքի օդանավակայան: Տուժածները հոսպիտալացվել են: Ուղևորներից տուժածներ չկան: Իշխանությունների տվյալների համաձայն, միջադեպի հետևանքով օդանավակայանի աշխատանքում խափանումներ չի արձանագրվել:

Նմանատիպ նյութեր