211652_close_icon
views-count2667 դիտում article-date 13:55 17-01-2014

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա

Հունվարի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Օրվա մեծ մասը ողջ տարածքում կդիտվի ամպոտ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Երեկոյան դեմ ամպամածությունը հանրապետության հյուսիսային կեսից կհեռանա: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր էլ կբարձրանա: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 15-18մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ ձյան բերվածքի պատճառով հնարավոր է դժվարանցանելիություն: Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից, դրանք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար: Երևանում օրվա մեծ մասը կդիտվի ամպամած եղանակ, առանց տեղումների: Երեկոյան ամպամածությունը կհեռանա: Հնարավոր է մերկասառույց, առավոտյան ժամերին` ցածր տեսանելիություն: Գիշերը -9-11, ցերեկը -2+2: Աղբյուր՝ www.weather.am

Նմանատիպ նյութեր