211652_close_icon
views-count1535 դիտում article-date 14:26 17-01-2014

Սաակաշվիլիի աշխատակազմը մեղադրվում է անօրինական ճանապարհով բնական գազ օգտագործելու մեջ

Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին մեղադրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմին անօրինական գազ օգտագործելու մեջ: Փոխնախարարը մասնավորապես նա ասել է, որ Թբիլիսիում նախագահական նստավայրի մի մասը տարիներ շարունակ անօրինական, գազի հաշվիչը շրջանցելու հաշվին բնական գազ է օգտագործել։ Էլոշվիլիին տվյալներ է ներկայացրել, համաձայն որոնց գազն անօրինական ճանապարհով օգտագործվել է ադմինիստրատիվ շինությունները ջեռուցելու և տնտեսական այլ կարիքների համար: Վարչակազմը մեկ ամսական ծախսել է մինչև 6000 լարիի չափով գազ: Կազմվել է վարչական ակտ, իսկ գազամատակարարումը կվերականգնվի տուգանքը վճարելուց հետո: Սաակաշվիլիի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրո Բարնովն այդ մեղադրանքը հիմարություն է անվանել:

Նմանատիպ նյութեր