2027 դիտում
10:01 18-01-2014
Երաշտի պատճառով Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տիրող խիստ երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Նման կարգադրություն է սահմանել նահանգսպետ Ջերի Բրաունը: Նահանգի բնակիչներին կոչ է արվել շտապ ջրի խնայողություն անել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ նահանգապետի, անհրաժեշտ է բնակելի տներում կամավոր կերպ նվազեցնել ջրի կիրառումը 20 տոկոսով:
«Մենք հայտնվել ենք աննախադեպ և շատ լուրջ դրության մեջ: Շատ կարևոր է, որ բոլորը դա հասկանան և խնդրին պատասխանատվությամբ մոտենան»,- ասել է նա Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Կալիֆոռնիայում եղանակը շատ չորային է: Ջրամբարներում ջրի մակարդակը նորմայի սահմանից ցածր է: Նահանգապետի խոսքով, ջուրը տնտեսելու հետ կապված հորդորները դեռ կամավոր բնույթ են կրում:
Նմանատիպ նյութեր
5838 դիտում
12:40 07-07-2018
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
1413 դիտում
13:37 01-02-2014
Կալիֆոռնիայում երաշտի պատճառով դադարեցվել է 25 մլն մարդու ջրամատակարարումը
Այս բաժնից
1105 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1135 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1120 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար