211652_close_icon
views-count1309 դիտում article-date 18:18 18-01-2014

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին կհամագործակցի «Հըզբոլլահ»-ի հետ

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին պատրաստ է համագործակցել «Հըզբոլլահ» շարժման հետ: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Նրա խոսքերի համաձայն, դա միակ ելքն է Լիբանանը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար, որ ձևավորվել է 2013թ. մարտին Նաջիբ Միկատիի կառավարության հրաժարականից հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին վարչապետը «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներին մեղադրել էր իր հոր՝ երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի սպանության մեջ:

Նմանատիպ նյութեր