7730 դիտում
20:17 21-01-2014
Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար Աջափնյակ վարչական շրջանում. կան վիրավորներ
Այսօր` հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են շտապօգնության 1-03 ծառայություն, որտեղից էլ կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության բրիգադը և 3 հոգու, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածները հայտնում էին, որ պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ նշված ճանապարհով երթևեկող մի քանի քաղաքացիներ էլ արդարացիորեն դժգոհում ու բարձրաձայնում էին, որ մերկասառույցի պատճառով արդեն քանի օր է նշված ճանապարհահատվածում վթարներ են տեղի ունենում ու բարեբախտաբար առանց զոհերի ու վիրավորների:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+