211652_close_icon
views-count5606 դիտում article-date 21:44 21-01-2014

«Դիլիջան» հանքային ջուրը դարձել է միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր

Այսօր առաջին անգամ Հայաստանում իր մրցանակաբաշխությունն է անցկացրել միջազգային հեղինավոր «Top Ten Awards» կազմակերպությունը` Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի հրավերով: «Top Ten Awards»-ը սեփական ուսումնասիրությունների հիման վրա որոշում է համաշխարհային շուկայում առկա ամենից որակյալ արտադրանքները և մրցանակներ հանձնում դրանք արտարող ընկերություններին: Այս տարի հայկական արտադրանքը ևս գրավել է «Top Ten Awards»-ի փորձագետների ուշադրությունը: Մասնավորապես, «Դիլիջան» հանքային ջուրը արժանացավ ոսկե մեդալի, որը ոչ միայն գործարանի, այլև ընդհանրապես Հայաստանի բարձր հեղինակության ցուցիչն է: Գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ելույթ ունենալով մրցանակաբաշխության ժամանակ, ընդգծեց, որ իրենց համար պարտավորեցնող է նման մրցանակ ստանալը, և որ հետայսու ևս «Դիլիջան» հանքային ջուրը միայն կենարար ուժ է տալու իր սպառողներին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր