3903 դիտում
22:54 21-01-2014
74-ամյա պապիկը «Երևան» բժշկական կենտրոնից դուրս է եկել ու չի վերադարձել
Այսօր՝ հունվարի 21-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Տավուշի մարզի Շամշադին գյուղի բնակիչ 40-ամյա Մարտին Մադյանը:
Մեզ հետ զրույցում Մ. Մադյանը նշեց, որ իր հայրը 74-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 16-ին վիրահատվելու համար դիմել է «Երևան» բժշկական կենտրոն (նախկին 6-րդ հիվանդանոց): Հունվարի 20-ին գիշերը ժամը 03:50-ի սահմաններում Է. Մադյանը հիվանդանոցից դուրս է գալիս և մինչ այժմ հարազատները նրանից ոչ մի տեղեկություն չունեն:
Մ. Մադյանը նշեց որ դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, սակայն թե ինչ ընթացքում է գտնվում գործը և ոստիկանությունը ինչ աշխատանքներ է կատարում անհայտ կորածին հայտնաբերելու ուղությամբ նրա հարազատները ոչինք չգիտեն:
Ըստ տեղեկությունների բժշկական կենտրոնի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Է. Մադյանի դուրս գալու պահը:
Է. Մադյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին:
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
16:12 23-05-2020
Կորոնավիրուսով վարակված 96-ամյա պապիկն ապաքինվել եւ դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից