1000 դիտում
14:05 23-01-2014
Քաղաքապետարանը պատասխանատվության է ենթարկելու իրենց աշխատանքում թերացած համատիրությունների ղեկավարներին
2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի` վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները:
Կառլեն Ղազարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել բազմաբնակարան շենքերի կառավառման մարմիններին ու այսուհետ էլ հնարավորին չափով սատարելու է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքների որակը գոհացնում բնակիչներին`հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Պահանջ է դրվել առավելագույն կարճ ժամկետում արձագանքել բնակիչների`թեժ գծով կամ անմիջականորեն բարձրացված խնդիրներին և դրանց տալ հիմնավոր լուծումներ`միաժամանակ ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ:
Մասնավորապես, տարվա այս շրջանում ու հատկապես տեղումների օրերին ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում: Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, այսուհետ իրենց պարտականություններում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության`ընդհուպ մինչև պաշտոնավարման նպատակահարմարության քննարկումը: Բացի այդ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր:
Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և բացթողումները շտկելու ժամկետներ: Լսելով ներկաների կարծիքները՝ Կառլեն Ղազարյանը ևս մեկ անգամ նշել է, որ 2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու:
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
10:21 08-07-2021
Համատիրությունների աշխատանքում լուրջ փոփոխություն է կատարվելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին