211652_close_icon
views-count2194 դիտում article-date 20:54 23-01-2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ռոմիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռ. Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: ՀՀ նախագահի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից» :

Նմանատիպ նյութեր