211652_close_icon
views-count1967 դիտում article-date 23:22 23-01-2014

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված է թեքահարթակով. ֆոտոշարք

ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված չէ հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված է թե հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով և թե մարդատար ու բեռնատար վերելակներով (փաստը` լուսանկարներում): Ավելին, վարչության աշխատակիցները հաճախ իջնում են ներքև և նրանց փաստաթղթերը ձևակերպում հենց բակում` հաշմանդամներին ազատելով վեր բարձրանալու հոգսից: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր