211652_close_icon
views-count2830 դիտում article-date 08:50 24-01-2014

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում կվերառաջադրվի Մանվել Գրիգորյանը. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Երկրապահ կամավորա­կանների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում Է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին: «ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցկացրած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոց­ներում այլ տեսակետ էր հայտնվում: Ըստ մեր տեղե­կությունների, Մ, Գրիգորյանն էլ ԵԿՄ վարչության փոխնախագահների պաշտոնում առաջադրելու է գործող փոխնախագահ Արա Կետիիկյանի և Խաչիկ Մանուկյանի թեկնածությունները, իսկ երրորդ փոխնախագահ Վահան Մանուկյանի՝ Օմեգայի Վովայի փոխարեն (նա արտագաղթել է ՀՀ-ից)՝ Ղուկաս Ուլիխանյանի թեկնածությունը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր