211652_close_icon
views-count1620 դիտում article-date 11:45 24-01-2014

ՀՀ Պաշտպանության փոխնախարարը հանդիպում է անցկացրել Հայաստանի փորձագիտական շրջանակների հետ

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգ միջավայրի և սպառնալիքների գնահատմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր