211652_close_icon
views-count2555 դիտում article-date 15:29 24-01-2014

Հարկավոր է սանձահարել Ադրբեջանի ագրեսիան. Ադամ Շիֆ. տեսանյութ

«Asbarez» պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանը հարցազրույց է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից ընտրված կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆի հետ՝ կապված հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական փշման գծում ադրբեջանցիների 30 հոգանոց խմբի դիվերսիոն հարձակման հետ, որը կանխելու հետևանքով զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ա. Խաչատուրյանը խնդրել է Ա. Շիֆին գնահատական տալ իրադարձությանը: «Դժբախտաբար, այդ գործողությունը, թերևս, Ադրբեջանի ամենասադրիչ և ամենալուրջ գործողությունն էր, որը հերթական անգամ սատարվեց Ալիևի վարչակազմի կողմից: Խնդիրն այս չափազանց լուրջ է. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում տալու նպատակով: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե հակամարտութւյունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, սակայն դա իրականում այդպես չէ, քանի որ ադրբեջանցիները հանցանք են գործել: Երբ հերոս ես դարձնում Սաֆարովի նմանին, հաղորդագրություն ես ուղարկում քո զորքերին, որ հայերի և Ղարաբաղի բնակիչների սպանությունը ոչ թե անթույլատրելի է, այլ ողջունելի: Եթե նրանք լրջորեն են տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է իրենց ժողովրդին պատրաստեն խաղաղության, սակայն նրանք դա չեն անում: Միջազգային հանրությունը պետք է շատ խիստ ելույթ ունենա և հասկացնի նրանց, որ այսպիսի սադրիչ և վտանգավոր գործողությունները չեն կարող շարունակվել և ողջունվել: Ես գտնում եմ, որ հարկավոր է դադարեցնել նրանց օժանդակություն ցուցաբերելը և պետք է քայլեր մշակվեն ադրբեջանական ագրեսիան սանձելու համար»,-նշել է Ադամ Շիֆը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր