211652_close_icon
views-count1078 դիտում article-date 17:22 24-01-2014

Կենտրոնում և Էրեբունիում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, հունվարի 29-ին ժամը 08.00-ից մինչև հունվարի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Էրեբունի վարչական շրջանում հունվարի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36, Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր