211652_close_icon
views-count5181 դիտում article-date 09:46 25-01-2014

Արա՜, քաղաքը շինեք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետևից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով Սամվել Բալասանյանի տան վրա կատարված հարձակման մասին, ասաց, «Էդ սաղ սուտ է։ Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները։ 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով Դուք էլ կարող եք անցնել-դառնալ։ Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն։ Մարդկանց շինին բան...»։ «Բայց առաջին անգամը չէ, որ Ձեր անունը շոշափվում է հանցածին արարքների մեջ։ Մշտապես տեղեկություններ են ստացվում, որ Դուք կրակել եք, սակայն Ձեր փոխարեն դատապարտվում են ուրիշները։ Ինչպես եք կարողանում «ջրից չոր դուրս գալ»»: «Ժողովուրդ»-ի այս հարցին Սպարտակը պատասխանեց. «Դա հեքիաթ է ու վերջ, լավ էլի։ Ես մի բան կասեմ, արա՜, քաղաքը շինեք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետևից։ Մարդկանց ուզում եք ղրկել բանտ։ Քի՞չ եք ղրկել, ուզում եք թազա՞ ղրկեք»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր