211652_close_icon
views-count4631 դիտում article-date 12:41 26-01-2014

Սպարտակ Ղուկասյանը հաբռգած լակոտ է, ով ո´չ միայն դեբոշներ է սարքում, այլև` մարդու սպանության համար է մեղադրվում. քրեագետ. Tert.am

[url=http://www.tert.am/am/news/2014/01/26/galoyan/]Tert.am[/url]-ը Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին խոսել է քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ, ով պնդել է , որ Գյումրին անկառավարելի է դարձել, որի համար իրենց մեղքի բաժինն ունեն ներկայիս իշխանավորներն ու ոստիկանությունը։ Քրեագետը, մասնավորապես, անդրադարձել է Վարդան Ղուկասյանի որդուն առնչվող հերթական միջադեպին` հարց հնչեցնելով` ինչու՞ է «այդ արարծը դեռևս ման գալիս երկրի երեսին»։ Նա ծիծաղելի համարեց Սպարտակ Ղուկասյանին քրեական հեղինակություն համարելու մասին ասեկոսեները և հենց Սպարտակ Ղուկասյանի հայտարարությունը, թե ինքը միակն է Հայաստանից, ով մասնակցել է օրենքով գող Դեդ Հասանի թաղմանը։ Քրեագետի կարիծիքով` Գյումրին կրիմինալ քաղաքի վերածած Սպարտակ Ղուկասյանն ընդամենը` սովորական «հաբռգած լակոտ է», ով ո´չ միայն գողություն է անում, դեբոշներ է սարքում քաղաքում, այլև մարդու սպանության համար է մեղադրվում։ [b]-Պարո´ն Գալոյան, այսօր տեսակետն է հնչում, թե Գյումրին դարձել է «կրիմինալ» քաղաք։ Դուք` որպես քրեագետ, ի՞նչ կարծիք ունեք, Գյումրիում հաճախակի դարձած միջադեպերից, որոնք ուղեկցվում են կրակոցներով, կարելի՞ է նման եզրահանգման գալ։[/b] -Իհա´րկե, ես նյութեր ունեմ ձեռքիս տակ, որոնք կապացուցեն, որ Գյումրին անկառավարելի է դարձել, որի համար պետք է մտածել։ [b]-Իսկ ո՞վ պետք է մտածի։[/b] -Երկրիդ իշխանավորն ու ոստիկանությունը, ո՞վ։ Բայց այս կիսատ-պռատ միջոցառումները ոչ մի բանի չեն հանգեցնի։ [b]-Գուցե խնդիրն ավելի լա՞յն շրջանակներ է ընդգրկում, և անկառավարելի է նաև ձեր նշած օղակների համար, ովքեր ուղղակի չեն էլ հասկանում, թե որն է խնդիրը։[/b] -Ո՞նց չեն հասկանում, եթե չեն հասկանում, թող նախիր պահեն, էդ ոնց է` ես հասկանում եմ, հարյուրավոր մարդիկ հասկանում են, իրենք չեն հասկանում։ Եթե չեն հասկանում, թող ուրիշ գործով զբաղվեն։ Կամ ո՞վ է ասում, որ չեն հասկանում: Ես շատ լավ հասկանում եմ, թե ով և ինչ է կատարում և ինչ կկատարվի հետագայում, և ինձ նմամ հարյուրավոր մարդիկ կան։ [b]-Կոնկրետ վերջին միջադեպին անդարադառնանք, որը վերաբերում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, ում ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեղադրում է, թե վերջինս գնացել է իր տուն, հայհոյանքներ հնչեցրել ու կրակոցներ արձակել։ Այս միջադեպն ի՞նչ շարունակություն կունենա։[/b] -Բայց միջադեպի հարցում ի՞նչ գիտենք, որ ասենք։ Ոստիկանությունն ի՞նչ է ասում` այս դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, կանչվել է հարցաքննության Հայաստանի ամենակարևոր դեմքերից մեկը՝ Սպարտակ Վարդանիչը։ Նրանից ցուցմունք է վերցվել, և նա ազատ է արձակվել։ Նախաքննություն է գնում, և որևէ մանրամասն չեն կարող ասել։ Իսկ թե ինչ են ասում Վարդանիկի մամլո խոսնակը, կամ` քաղաքապետի, դա արդեն այլ բան է։ Հարցազրույցն ամբողջությամբ` [url=http://www.tert.am/am/news/2014/01/26/galoyan/]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր