211652_close_icon
views-count1761 դիտում article-date 16:39 26-01-2014

Սոչիի Օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելու են մոտ 60 ղեկավարներ. Յուրի Ուշակով

Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելու են մոտ 60 ղեկավարներ և կառավարությունների անդամներ: Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը : Նրա խոսքերով նրանցից շատերի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ զրույց է ունենալու: Ուշակովի տեղեկություններով 60 ղեկավարների մեջ են լինելու 3-4 միջաղգային կազմակերպությունների ղեկավարներ: Նշենք, որ Սոչիում Ձեմեռային 22-րդ օլիմպիադայի բացման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 7-ին:

Նմանատիպ նյութեր