211652_close_icon
views-count1672 դիտում article-date 15:45 27-01-2014

Եթե Գերմանիային և Ֆրանսիային հաջողվեց հաշտվել, ապա Հայաստանը և Ադրբեջանը նույնպես կարող են հաշտվել. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն այսօր մամլո ասուլիսում անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում իրավիճակի սրմանը: «Ես չափազանց մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրացմամբ: 6 ամիս Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը Հայաստանի, իսկ այնուհետ՝ նույն լիազորությունները, որոնք պետք է ստանձնի Ադրբեջանը մայիսին, հնարավորություն են ստեղծում հստակեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջնահերթությունները և ինձ հույս ներշնչում»,-ընդգծել է Մինյոնը: Մինյոնը նշել է, որ 2013 թվականին, երբ ԵԽԽՎ-ն նախագահում էր Հայաստանը, նշվեց Գերմանիայի և Ֆրանսիայի միջև Ելիսեյան համաձայնագրի ստորագրման 50-ամյակը: «Այդ համաձայնագիրը միավորեց 2 երկրներին, որոնք վաղուց թշնամի էին, սակայն ժամանակի հետ դարձան բարեկամներ և գործընկերներ: Եթե Գերմանիային և Ֆրանսիայի դա հաջողվեց, ապա դա կարող են անել նաև Հայաստանը և Ադրբեջանը: Եթե ես ընտրվեմ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա ինձ համար ԼՂ հակամարտության կարգավորումը կլինի առաջնային խնդիր»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր