211652_close_icon
views-count2732 դիտում article-date 08:49 29-01-2014

. Հունվարի 28-ին Ադրբեջանի տարածքում ՀՀ քաղաքացի է հայտնվել. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջայանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը «Առավոտին» հայտնեց, որ 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված Մամիկոն Խոջայանը արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ։ Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում ապրում է տղաներից մեկի և նրա կնոջ հետ։ Կամո Չոբանյանն ասաց, որ Մամիկոնն այսօր մասնակցել է համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի միջոցառմանը, որից հետո նրան տեսել են դույլը ձեռքին, հարցրել են, թե ո՞ւր է գնում, պատասխանել է, թե՝ մոշ հավաքելու։ Դրանից հետո գյուղի ծայրամասում նա ասել է, թե խաղող հավաքելու է գնում։ Ադրբեջանի ՊՆ-ն նրան որպես դիվերսանտի է ներկայացրել, ինչը անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներն են կասկածի տակ դրել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր