211652_close_icon

2014 թվականին ազատամարտիկների կենսաթոշակների բարձրացու՞մ կլինի. Ժողովուրդ

views-count1319 դիտում article-date 09:22 29-01-2014
«Ժողովուրդ»-ը գրում է. «Արդյոք անտեսված, մի կտոր հացի համար կռիվ տվող ազատամարտիկն այն կերպարն է, որով այսօր պետք է ոգեշնչվեն մեր զինվորները, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պետություն պատերազմի մասնակիցների նկատմամբ քաղաքականությունն իրականացնում է իր հնարավորությունների սահմաններում։ Շատ դեպքերում հասարակությունը միայն անդրադառնում է, երբ ինչ-որ մի կոնֆլիկտային իրադարձություն կա, իսկ առօրյա գործունեության ընթացքում մեծամասնությունը անտարբեր է։ Եվ սոցիալական խնդիրներում պետությունն իր աջակցությունն իրականացնում է՝ ունեցած հնարավորության սահմաններում: Հավատացեք՝ այսօր մեր պետությունն իր սուղ հնարավորություններով մաքսիմալն է անում։ Նաև նշեմ, որ 2014 թվականին համապատասխան քաղաքականություն ենք մշակելու, որպեսզի կենսաթոշակների ավելացում լինի»»։

Նմանատիպ նյութեր