211652_close_icon
views-count1204 դիտում article-date 15:05 29-01-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երբեք չի հանձնվում. Մատա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Խուան Մատան Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի` «Կարդիֆ»-ի հետ խաղից հետո հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին: «Մենք երկու գոլից ավելի կարող էինք խփել: Հաղթանակը շատ կարևոր էր մեր թիմի համար: Մեր երկրպագուների աջակցությունը անհավանական է: Կարծում եմ մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք, և ես մտադիր եմ հետագայում բարելավել իմ խաղը: Նոր խաղընկերներս ինձ շատ ջերմ ընդունեցին: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երբեք չի հանձնվում»,-ասել է Մատան:

Նմանատիպ նյութեր