211652_close_icon
views-count1722 դիտում article-date 15:48 29-01-2014

Բժիշկները սկսել են աստիճանաբար կոմայից հանել Շումախերին

Բժիշկները սկսել են աստիճանաբար կոմայից հանել Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին, հայտնում է L'Equipe պարբերականը: Նշվում է, որ Շումախերը լավ է արձագանքում կոմայից հանելու պրոցեսին, որը սկսվել է ընթացիկ շաբաթվա սկզբից և կարող է տևել բավականին երկար ժամանակ: Գերմանացի մարզիկը ներկայումս գտնվում է արհեստական կոմայի մեջ: Ֆրանսիական Սյուրեսնես հիվանադանոցի պրոֆեսոր Ժան-Լյուկ Տրյուելի խոսքերով չորս շաբաթ կոմայի մեջ գտնվելը առավելագույն ժամկետն է, որից հետո սկսվում է կոմայից հանելու պրոցեսը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Միխայել Շումախերը լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում դահուկներ քշելիս ընկել էր՝ ստանալով գանգուղեղային վնասվածք, որի հետևանքով այժմ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցներից մեկում:

Նմանատիպ նյութեր