211652_close_icon
views-count1706 դիտում article-date 16:35 29-01-2014

Հուսով եմ, որ շատ շուտով կսկսեմ մարզվել ամբողջ ուժով. Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոկսվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո այսօր առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբի հետ: « Շատ ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ ընդհանուր խմբի հետ: Հաճելի է կրկին ֆուտբոլ խաղալ և նոր վարժություններ կատարել: Դեռևս աշխատում եմ որոշ սահմանափակումներով, բայց հուսով եմ, որ շատ շուտով կկարողանամ մարզվել ամբողջ ուժով»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր