211652_close_icon
views-count1506 դիտում article-date 11:55 30-01-2014

Նյու Յորքում աճուրդի են դրվել Գերինգի հավաքածուից նկարներ

Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը վաճառքի է հանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գողացված 4 նկարներ, որոնց ընդհանուր արժեքը 1 մլն դոլար է կազմում: Ինչպես հայտնել են Sotheby's-ում, աճուրդի են դրվել ռոկոկոյի դարաշրջանի նկարիչ Ժան-Բատիստ Պատերի (1695-1736) «Վարդերի հավաքումն» ու «Երաժիշտ» կտավները, որոնք գողացվել էին 1940-ին ու ընտրվել Գերմանիայի ռեյխսմարշալ Գերման Գերինգի կողմից իր անձնական հավաքածուի համար: 1945թ. կտավները վերադաձվել էին Ռոտշիլդների ընտանիքի ներկայացուցիչներին, որոնք տնօրինեցին դրանք մինչև 20-րդ դարավերջ:

Նմանատիպ նյութեր