211652_close_icon
views-count1673 դիտում article-date 17:49 30-01-2014

Ահաբեկչական հարձակում` Իրաքում. կա 18 զոհ

Իրաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել տրանսպորտի նախարարությանը պատկանող շենքի վրա, որի հետևանքով 18 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է պետության զինված ուժերի ներկայացուցիչը: Ստացված տեղեկությունների համաձայն, մի քանի ահաբեկիչ մահապարտներ շենքի մուտքի մոտ պայթյուն են իրագործել: Խուճապից օգտվելով մյուս ահաբեկիչները փորձել են շենք մուտք գործել և պատանդներ վերցնել: Սակայն թիկնապահներին և զինուժի աշխատակիցներին հաջողվել է կանխել հարձակումը: Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ահաբեկիչները գրավել են պետական հաստատությունը և պատանդներ վերցրել: Սակայն մարդու իրավունքների նախարարության ղեկավարությունը հերքել է այդ լուրը:

Նմանատիպ նյութեր