211652_close_icon
views-count2009 դիտում article-date 09:22 04-02-2014

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը կմեկնի նախագահի հետ նույն ինքնաթիռով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան, երբ Գագիկ Ծառուկյանն եկել էր խորհրդարան, նույն ժամին հայոց օլիմպիականներին Սոչի տանող ինքնաթիռը՝ նախկին սպորտի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի «գլխավորությամբ», պատրաստվում էր թռիչքի։ Վերջինս նախևառաջ Սոչի էր մեկնում, որպեսզի մեր «թագավորներին» Սոչիի «գետնին» վրա Հայաստանից դիմավորող լինի։ Բանն այն է, որ այս անգամ ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը ոչ թե կազմ ու պատրաստ ճանապարհելու է նախագահին, այլ նրա հետ նույն ինքնաթիռով, նրա կողքը նստած թռչելու է Սոչի՝ մասնակցելու օլիմպիադային որպես ՀԱՕԿ նախագահ, որպեսզի ոգևորի մեր թիմին։ Թռիչքը տեղի է ունենալու փետրվարի 6-ին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր