211652_close_icon
views-count3353 դիտում article-date 11:12 04-02-2014

Brabus-ը ներկայացրել է բացառիկ Mercedes-Benz G63 AMG Widestar-ը

Նախօրեին Brabus ընկերությունը ներկայացրել է լիցքավորված Mercedes-Benz G63 AMG ամենագնացը: Շատերի կողմից սիրված G-wagen-ը նոր Widestar թափք է ձեռք բերել և տեխնիկական B63–620 թյունինգ փաթեթ: Սակայն մեքենայի բացառիկ տեսքը կատարելապես լրացրել է «Mystic Blue» գույնն ու 23 դյույմանոց Monoblock F անվասկավառակները: Շքեղ դասի ամենագնացի սրահը նույնպես թարմացվել է և դարձել էլ ավելի շքեղ ու հարմարավետ: Թյունինգապատ Mercedes-Benz G63 AMG Widestar-ի 5,5լ ծավալով V8 թվին տուրբո շարժիչը հզորացվել է մինչև 620 ձիաուժ, ինչը թույլ է տալիս 100 կմ/ժ արագության հասնել 5,1 վայրկյանում: Առավելագույն արագությունը 230 կմ/ժ է կազմում, իսկ թյունինգային փաթեթի գինը` 5 900 եվրո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր