211652_close_icon
views-count1254 դիտում article-date 14:06 04-02-2014

Բրիտանիայի թագուհին Քեմբրիջի դքսուհուց պահանջել է հրաժարվել կարճ շրջազգեստներից

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը խնդրել է իր թոռան կնոջը՝ քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին ավելի համեստ հագնվել, գրում է Daily Mail-ը: Թագուհին մասնավորապես խնդրել է Քեյթին Ավստրալիա կատարելիք այցելության ժամանակ հանրության առաջ դուրս չգալ կարճ շրջազգեստով: Բացի այդ, նա առաջարկել է Քեյթին օգտվել իր անձնական վարսահարդարի ծառայություններից և դիմահարդարվել ավելի զուսպ և մեղմ: Քեյթին մնում է միայն ենթարկվել Ելիզավետա II-ի պահանջներին:

Նմանատիպ նյութեր