211652_close_icon
views-count3525 դիտում article-date 09:31 06-02-2014

Գոռ Վարդանյանի ղեկավարած «Դուքենդո»-ի ֆեդերացիայում զենք եղել է դեռ 2008 թ. մարտի 1-ից առաջ. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ օրերս տեղի ունեցած աղմկոտ սպանության շրջանակներում Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիայում կատարված խուզարկության շրջանակներում մեծ թվով զենք և զինամթերք է հայտնաբերվել։ Իսկ ամենակարևոր հանգամանքը այն է, որ նշված ֆեդերացիան գտնվում է Մոսկովյան 17 հասցեում, Պուշկինի անվան դպրոցում։ Այն, որ այս դպրոցում գտնվող ֆեդերացիայում միշտ զենք զինամթերք է եղել, հայտնի է եղել միշտ և բոլորին, սակայն միայն այժմ է ոստիկանությունը որոշել այն «հայտնաբերել»: Այս դպրոցի աշակերտները բազմիցս են նշել, որ 2008-ի ձմռանը՝ մարտի 1-ից առաջ տեսել են, թե ինչպես են դպրոցում գտնվող ֆեդերացիայի անդամները, ովքեր տարբեր պաշտոնյաների մոտ աշխատում էին որպես անվտանգության աշխատակիցներ, մեծ թվով մահակներ և կասետներ տանում դպրոց»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր