211652_close_icon
views-count1344 դիտում article-date 19:05 06-02-2014

Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կկառուցվի

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով: Վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կառուցելու վերաբերյալ: Ա. Հարությունյանը տեղեկացրեց բարեգործներին, որ նախքան շենքի կառուցումը «Թումոն» այս տարվա ընթացքում կսկսի իր գործունեությունը ժամանակավոր տարածքում: Բարեգործական ծրագրերից բացի, հանդիպումների ժամանակ գործարարները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հիդրոէներգետիկայում և տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ ևս: [i]ԼՂՀ վարչապետի մամլո ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր