211652_close_icon
views-count1548 դիտում article-date 12:24 07-02-2014

Դեռ վաղ է մտածել եզրափակչի մասին. Կասիլիաս

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ թիմը դեռ իր տեղը չի ապահովել եզրափակիչում: «Մենք հիանալի արդյունքի հասանք: Սակայն եզրափակչի մասին խոսելը դեռ վաղ է: Դրանով մենք անհարգալից վերաբերմունք կցուցաբերենք մրցակցի նկատմամբ: Ներկայումս ես գոհ եմ իմ կարգավիճակից, քանի որ հունվարից շաբաթը մեկ անգամ խաղալու հնարավորություն եմ ստանում: Ինձ համար ամենակարևորը խաղային ժամանակ ստանալն է »,- ասել է Կասիլիասը:

Նմանատիպ նյութեր