211652_close_icon
views-count2436 դիտում article-date 08:45 08-02-2014

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող մեծ թվով հայեր մնացել են Կազբեկի ճանապարհին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող բավականին թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի «վրա», նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս։ Պատճառը վերջերս ՌԴ-ի կողմից ընդունված վիզային նոր ռեժիմն է, որը 90-օրյա ժամկետ է սահմանում միգրանտների և արտագնա աշխատանքի մեկնողների համար։ Այսինքն՝ 3 ամիս մնալուց հետո օտարերկրյա քաղաքացին պետք է լքի Ռուսաստանի տարածքը և կարող է վերադառնալ միայն 90 օր անց։ Հիմա ՌԴ սահման հասած հայ «խոպանչիներին», որոնք եկել էին տուն՝ Ամանորը նշելու, ասել են, որ Ռուսաստան մուտք կարող են գործել ապրիլի 26-ից հետո։ Վերջիններս չգիտեն ինչ անել, հե՞տ գան, երբ հետ գալու փող էլ չունեն, սպասե՞ն՝ ինչքա՞ն ու ինչպե՞ս»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր