2235 դիտում
17:29 08-02-2014
Ադրբեջանը հրադադարը խախտել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ
Ադրբեջանը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը հիմնականում գիշերն է հրադադարի ռեժիմը խախտել եւ բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:
«Շինություններ եւս չեն տուժել, բայց ամեն դեպքում զգուշավորությունը պահպանում ենք, քանի որ նրանց կողմից հրադադարի ռեժիմի արդյունքը կարող է նաեւ ողբերգական հետեւանքներ ունենալ: Էտ տիպի գիշերային կրակոցները սովորական են դարձել, բայց Օլիմպիական խաղերի համար աշխարհում հրադադար էր հայտարարվել»,- ասաց գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
2433 դիտում
22:17 22-01-2014
Հակառակորդը կրակոցներ է արձակում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ
8091 դիտում
22:55 20-09-2022
Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ, կրակել են տարբեր զենքերից․ Sputnik Արմենիա
1973 դիտում
19:00 28-11-2022
Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախի արևմտյան ուղղությամբ. 2 զինծառայող վիրավոր է
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին