211652_close_icon
views-count4149 դիտում article-date 20:19 08-02-2014

«Վերդեր» - «Բորուսիա»`1:5. Մխիթարյանը` դուբլի հեղինակ. տեսանյութ

Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բրեմենի «Վերդեր»-ի դարպասը: Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը դարձավ իր թիմի երկրորդ և չորրորդ գոլերի հեղինակը: Այդպիսով Մխիթարյանը վերջ դրեց իր առանց գոլերի հանդիպումների շարքին: Վերջին անգամ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում աչքի էր ընկել նախորդ տարի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Արսենալ»-ի հետ կայացած առաջին խաղի ժամանակ: Ինչ վերաբերվում է «Բորուսիա»-ի մրցաշարային գործերին, ապա Կլոպի թիմը շարունակում է ընթանալ երրորդ տեղով և 4 միավոր զիջել երկրորդ տեղում ընթացող Լևերկուզենի «Բայեր»-ին: «Վերդեր» - «Բորուսիա»`1:5 Գոլեր` Այչիչեկ 89’ - Լևանդովսկի 26’, 85’, Մխիթարյան 41’, 62’, Ֆրիդրիխ 47’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր