211652_close_icon
views-count1712 դիտում article-date 15:44 09-02-2014

Ես ինձ վրա մեծ ճնշում էի զգում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Վերդեր»-ի հետ խաղից հետո կիսվել իր տպավորություններով: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վերոնշյալ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Վերջին անգամ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդյան ակումբի կազմում աչքի էր ընկել նախորդ տարվա ընթացքում, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում գրավել էր «Արսենալ»-ի դարպասը: «Վերջին շաբաթների ընթացքում ես ինձ վրա մեծ ճնշում էի զգում, սակայն ես հավատում էի ուժերիս : Շատ ուրախ եմ, որ կարողացա դուբլի հեղինակ դառնալ: Շնորհակալ եմ խաղընկերներիս»,-ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր