211652_close_icon
views-count2285 դիտում article-date 18:38 09-02-2014

Մխիթարյանը պետք է լավ խաղ ցուցադրի յուրաքանչյուր խաղում. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ «Վերդեր»-ի հետ խաղը թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կօգնի ձեռք բերել լավ մարզավիճակ: Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում Մխիթարյանը երկու գոլ խփեց «Վերդեր»-ի դարպասը: Հայ կիսապաշտպանը Բունդեսլիգայի շրջանակում վերջին անգամ աչքի էր ընկել նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին: « Հենրիխը և մենք հասկանում ենք, որ նա պետք լավ խաղ ցուցադրի յուրաքանչյուր խաղում: «Վերդեր»-ի հետ խաղում մենք վերջապես տեսանք առաջվա «Բորուսիա»-ին»,-Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր