211652_close_icon
views-count1125 դիտում article-date 17:05 10-02-2014

Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցերով բանակցությունների 2֊րդ փուլը

Այսօր Ժնևում սկսվում է Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման բանակցությունների 2֊րդ փուլը։ Բանակցությունների 1֊ին փուլում որևէ էական առաջընթաց չգրանցվեց։ Կողմերը երկրում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնության չհանգեցին։ Այնուհանդերձ, նշենք, որ բանակցությունների ավարտից հետո ՄԱԿ֊ին հաջողվեց տարհանել բնակչությանը և Հոմս քաղաք հումանիտար օգնություն հասցնել։ Հիշեցնենք, որ հրադադարի պայմանավորվածությունը խախտվել էր․ ՄԱԿ֊ի հումանիտար օգնությամբ ավտոշարասյան վրա կրակոցներ էին արձակվել։

Նմանատիպ նյութեր