2566 դիտում
08:51 12-02-2014
Շտապօգնության բժշկին ծեծելով սպանելու համար դատապարտված Արտակ Կարապետյանը կրկին սպառնացել է հացադուլով․ ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Գյումրու շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը լրացուցիչ դիմում է գրել Շիրակի մարզի դատախազություն։
Լրացուցիչ դիմումում «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը նշել է, որ իր գործով որոշ հանգամանքներ չեն ապացուցվել։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Արտակ Կարապետյանի պաշտպան Թամարա Յայլոյանը։
Նշենք, որ Արտակ Կարապետյանը դիմում-բողոքով պահանջում է նորից քննել բժշկի սպանության գործը, քանի որ գտնում է, որ իրեն անտեղի են բանտարկել և բժշկի սպանության մեջ իրական մեղավորն ինքը չէ։
Երեկ մեր զրույցում Արտակ Կարապետյանի պաշտպանը նշեց, որ Շիրակի մարզի դատախազությունից ասել են, որ լրացուցիչ դիմումը կուսումնասիրեն և վերջնական պատասխան կտան։ Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով, իր պաշտպանյալը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, ապա կրկին հացադուլ կսկսի։ Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը 30 օր շարունակ հացադուլ էր սկսել և այն դադարեցրել էր միայն հոր խնդրանքով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2588 դիտում
16:30 10-03-2014
Շտապօգնության բժշկին ծեծելով սպանած դատապարտյալը 4 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան