211652_close_icon
views-count1390 դիտում article-date 10:16 13-02-2014

ԱԺ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն առաջիկայում կարող է հրաժարվել նույնիսկ պատգամավորական մանդատից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թե ինչու ԲՀԿ-ական Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի։ Սակայն, մեր տեղեկություններով, Գրիգոր Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի և կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել։ Հակասությունը նրա և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև է՝ ֆինանսական բնույթի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր