211652_close_icon
views-count1755 դիտում article-date 20:07 13-02-2014

Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշար. 1-ին տուրում` Արոնյան- Անանդ

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները: Մարտի 11-ից 30-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք ահեղ մրցաշարի 1-ին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Վիշվանաթան Անանդի հետ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ 8 շախմատիստների մասնակցությամբ այս ստուգատեսի հաղթողն իրավունք կնվաճի ձեռնոց նետել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և պայքարել համաշխարհային գահի համար:

Նմանատիպ նյութեր