1792 դիտում
08:34 14-02-2014
Դատավորները միգուցե մեկօրյա գործադուլ անեն․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա։
«Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, և ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»։
Բայց սա միակ նամակը չէ։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաև ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3366 դիտում
13:52 06-02-2018
ՀՀ փաստաբանների պալատը պատրաստվում է մեկօրյա համապետական գործադուլ անցկացնել
1801 դիտում
12:58 13-11-2019
ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել. հայտարարությունը պատրաստ է. NEWS.am
898 դիտում
22:09 21-06-2023
Բռնության դեպքերով պայմանավորված՝ փաստաբանները կիրականացնեն մեկօրյա գործադուլ
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
643 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
634 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար