211652_close_icon
views-count1233 դիտում article-date 11:53 14-02-2014

Վաշինգտոնում ձնաբքի հետևանքով ավելի քան 1,5 հազար չվերթ է հետաձգվել

Հինգշաբթի Վաշինգտոնում առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 1,5 հազար չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Առավել լուրջ իրադրություն է Ռեյգանի անվան Միջազգային օդանավակայանում։ Այնտեղ փակվել են բոլոր թռիչքուղիները։ Քաղաքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։ Ձնաբքի հետևանքով Վաշինգտոնում երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել։ Ըստ քաղաքային տրանսպորտի վարչության տվյալների, այժմ ավտոբուսները երթևեկում են միայն գլխավոր մայրուղիներով։

Նմանատիպ նյութեր