211652_close_icon
views-count2044 դիտում article-date 13:18 14-02-2014

Փարիզում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի շրջանակներում օրերս Փարիզում հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառում է տեղի ունեցել: [b]Ermenihaber.am[/b]-ի փոխանցմամբ՝ միջոցառումը սկսվել է Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի ելույթը ներառող կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ: Միջոցառմանը մասնակցել է նաև Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, ով իր ելույթում ասել է. «Դինքի սպանությանը բոլորիս ականատես դարձրին: Սպանությունը պատրաստվեց և իրականացվեց բոլորիս աչքի առջև, մենք էլ բավարարվեցինք այդ ամենը դիտելով միայն: Այնպես ինչպես տարիներ շարունակ բավարարվել ենք այլ սպանություններին ու ցավերին հեռվից հետևելով»: Մանրամասները՝ [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1438]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր