211652_close_icon
views-count1975 դիտում article-date 16:50 14-02-2014

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 2 կալանավորներից մեկը դադարեցրել է հացադուլը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 2 կալանավորներից մեկը դադարեցրել է հացադուլը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նաեւ ավելացրեց, որ կալանավորը հացադուլը դադարեցրել է իր հետ տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ ավելացրեց, որ 2 կալանավորների առողջական վիճակն էլ լավ է: Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ կալանավորների ինքնությունը չի կարող բացահայտել, բայց նրանցից մեկը հացադուլի է դիմել 3 օր առաջ, իսկ մյուսը՝ 2 օր առաջ: Նրանք դժգոհում են իրենց կալանքի որոշումից: «Կալանավորները գտնվում են առանձին խցում, նրանց առողջական վիճակը նորմալ է եւ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրել էր Գ. Ղլեչյանը:

Նմանատիպ նյութեր