211652_close_icon
views-count10625 դիտում article-date 00:11 15-02-2014

Նոր մանրամասներ` երեկ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է 6 վիրավորների ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Սուրեն Գասպարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , երեկ` փետրվարի 14-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և 2 ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ УАЗ մակնիշի 31 ՍՍ 288 համարանիշի ավտոմեքենան վարել է Հաղարծին գյուղի բնակիչ 49-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, իսկ УАЗ մակնիշի 57 ՏՍ 938 համարանիշի ավտոմեքենան վարել է Դիլիջան քաղաքի բնակիչ 38-ամյա Գառնիկ Ղազարյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140214195149/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վիլիսներից մեկը գլխիվայր շրջվել էր, ինչ հետևանքով 6 հոգի, քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ 5 տարեկան տղա երեխան տեղափոխվել է Երևան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ, Հաղարծին գյուղի բնակիչներ 44-ամյա Աղասի Ներսիսյանը, 36-ամյա Արսեն Մանուչարյանը, 32-ամյա Մարիամ Մանուկյանը և 5-ամյա Նարեկ Ղազարյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր